E-gov.am



ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_________________ 2016 ԹՎԱԿԱՆԻ N ____ - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման 3-րդ կետում ««Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը» բառերով:

2. Թույլատրել «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) քաղաք Երևան, Կարապետ Ուլնեցի 68 հասցեում գտնվող՝ բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.11 հեկտար հողատարածքը և սեփականության իրավունքով իրեն պատկանող 1544.7 քառ. մետր (որից 1.3 քառ. մետր պարիսպ) ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2014 թվականի մայիսի 15-ի N 15052014-01-0236 վկայական), 27,790.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ՝ անշարժ գույք), սույն որոշման հավելվածով սահմանված շարժական գույքը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվները (բացառությամբ դեբիտորական պարտքերի և դրամական միջոցների) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ.

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների անհատույց օտարման պայմանագրերի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում,

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող նյութական ակտիվների անհատույց օտարման պայմանագրերի կնքումը և ակտիվների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում

3) սույն կետով սահմանված պայմանագրերում նախատեսել, որ դրանց կնքումը և դրանից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը ծախսերը կատարվում են Ընկերության միջոցների հաշվին:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին (հասցե՝ քաղաք Երևան, Կարապետ ՈՒլնեցու 68, գրանցման համար՝ 222.160.47002, այսուհետ՝ Հիմնադրամ):

5. Սույն որոշման 2-րդ կետում նշված շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները որպես կամավոր գույքային ներդրում, հանձնել հիմնադրամին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված անշարժ գույքը, շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելուց հետո 2-ամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքը, շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները Հիմնադրամին տրամադրելու (հանձնելու) պայմանագրերի կնքումը, պայմանագրում նախատեսելով, որ.

1) Հիմնադրամը պարտավորվում է անշարժ գույքն օգտագործել Հիմնադրամի ներկայացրած գործարար ծրագրին համապատասխան,

2) պայմանագրերի կնքումը և դրանից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են Հիմնադրամի միջոցների հաշվին,

3) եթե Ընկերության դրամական միջոցները բավարար չեն ընկերության պարտավորությունները մարելու համար, ապա այդ պարտավորությունները մարում է Հիմնադրամը, սեփական միջոցների հաշվին:

7. Ընկերության գույքը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվներն անհատույց Հայաստանի Հանրապետությանն օտարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Ընկերությունը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ):

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) լուծարման հանձնաժողով ստեղծելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին,

2) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման (կատարելագործման), շահագործման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի հանրային իրազեկման աշխատանքների համար նախատեսված միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հիմնադրամի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը:

10. Սահմանել որ,

1) Ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) Ընկերության լուծարումից հետո մնացած դրամական միջոցները որպես կամավոր գույքային ներդրում, հանձվում են Հիմնադրամին,

3) սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը այդ կետում նշված պայմանագրերն ուժի մեջ մտնելուց օրվանից մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրը անհատույց օգտագործում է Ընկերությունը,

4) եթե սույն որոշման 6-րդ կետում նշված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, ապա որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ պայմանագրերն ուժի մեջ մտնելու օրը սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը անհատույց օգտագործում է Հիմնադրամը: Սույն ենթակետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի անհատույց օգտագործման համար օրենքով սահմանված է իրավունքի պետական գրանցման պահանջ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, բացառությամբ որոշման 1-ին և 7-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից:

Հավելված

 ՀՀ կառավարության 2016 թվականի

____________ -ի N _____-Ն որոշման

ՑԱՆԿ

«Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շարժական գույքի և ոչ նյութական ակտիվների (առ 31.05.2016թ.)

| | | | | |

|հ/հ |Անվանում |Քանակը |Միավորի հաշվեկշռային արժեքը |Ընդամենը |

| | | |/դրամ/ |/դրամ/ |

| | | | | |

| |Սիզամարգ հնձիչ էլեկտրական 1000W; 32սմ (WLFG-SELECT3200E) |1 |71,840.32 |71,840.32 |

| |Անվտանգության սարք (D-LINK DFL-800) |1 |41,078.33 |41,078.33 |

| |Գեներատոր |1 |758,250.00 |758,250.00 |

| |Լամինատի գործիք |1 |0.00 |0.00 |

| |Լուսահպման մեքենա |1 |0.00 |0.00 |

| |Կազմող սարք /ծալք/ |1 |0.00 |0.00 |

| |Կարտոնառեզ |1 |0.00 |0.00 |

| |Կոմպրեսոր 25լ. |1 |44,332.26 |44,332.26 |

| |Հաշվիչ սարք (GCM Serving NO.) |1 |0.00 |0.00 |

| |Մամլիչ ԲՊՊ-75 |1 |0.00 |0.00 |

| |Շտրիխ կոդ կարդացող սարք, (USB VC 1000 KW) |1 |0.00 |0.00 |

| |Սայլակ ԲԳԱ-1250 |1 |0.00 |0.00 |

| |Սեղմող սարքավորում |1 |0.00 |0.00 |

| |Սերվեր (639261-425 HP ML 110G7 E3-1220 4core, N Tower 4U) |1 |300,527.91 |300,527.91 |

| |Սկաներ (DELL) |1 |0.00 |0.00 |

| |Ցանցային սարք (Cisco WS-C2950G-48-EI) |2 |44,799.88 |89,599.76 |

| |Ցանցային սարք (Cisco 878-K9) |1 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (Tadiran) |3 |0.00 |0.00 |

| |Օֆսեթ տպագր մեքենա (DOMINANT) |1 |0.00 |0.00 |

| |Ընդամենը մեքենա_սարքավորումներ | | |1,305,628.58 |

| |Անխափան սնուցման սարք (APC APS 650) |1 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (APC Smart UPS RT 5000) |3 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (APC Symetra) |1 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (APC UPS B500R-AS) |2 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (APC UPS SUA 1500I) |78 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (Hendan) |1 |0.00 |0.00 |

| |Ապրանքներ սերվերի արդիականացման համար (HPEVAM6612 3.5-inch SAS Drive |2 |0.00 |0.00 |

| |Enclosure(AJ832A)-1հատ, HP M6612 2TB 6G SAS 7.2K 3.5-inch MDL HDD | | | |

| |(AW590A)) - 12հատ | | | |

| |Բազմաֆունկցիոնալ տպիչ (Lexmark W850dn ) |1 |0.00 |0.00 |

| |Լազերային տպիչ (HP Laser Jet Enterprise 700 M712dn (CF236A)) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (P4 2,26ghz) |4 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (Pentium3, Intel) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |3 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |11 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL P2, Optiplex GX-1) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL P4, Optiplex GX-260) |19 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL PC 1, Opliplex -320) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (HP P3, Vectra) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (MERCURY P4, Celeron) |19 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (P3, Accorp) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (P4 2,26ghz) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (AG Core I5 2500) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX-320) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX-320) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL P2, Optiplex GX-1) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL P2, Optiplex GX-1) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL P4,Optiplex GX-260) |10 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL PC 1, Opliplex -320) |3 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL PC 1, Opliplex -320 ) |5 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELL PC 1, Opliplex -320) |6 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELLP4, Optiplex GX-260) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (G550) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (HP P3, Vectra) |7 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ I5 /հավաքված/ |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (LG) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (MERCURYP4,Celeron) |1 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (Merkuri P4 և Մոնիտոր DELL LCD-19) |3 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (PC1 Dell OptiPlex-320) |62 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (PC3 Dell OptiPlexGX-620) |2 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (PC5 Dell OptiPlex- 210L) |11 |0.00 |0.00 |

| |Համակարգիչ (DELLP4,Optiplex GX-260) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (Trinitron ) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (AST F562D) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL LCD 19) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (LCD LG) |14 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (COMPAQ V45) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (CTX ) |5 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (CTX CGP1772E) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL D828L) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E770P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL M 781 P) |6 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL M 782 P) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL P-780) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL Trinitron) |4 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL ) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL D825HT) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E771P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E771P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E771P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E771P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E771P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (Dell E773C) |124 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL E781P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (DELL M 781 P) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (HP ) |3 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (LCD Dell E177 FP) |13 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (PHILIPS 105E) |5 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMSUNG Sync Master 793DF) |6 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMSUNG) |4 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMSUNG SyncMaster 550s) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMSUNG Syncmaster 551S) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMTRON) |2 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (VIEW SONIC E70) |3 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (VIEW SONIC E71F) |3 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (VIEW SONIC) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (ZENITH ) |1 |0.00 |0.00 |

| |Նոթեբուք (Dell Latitude D820) |1 |0.00 |0.00 |

| |Անխափան սնուցման սարք (GCM Power Com BNT-800AP) |42 |0.00 |0.00 |

| |Բազմաֆունկցիոնալ սարք (Lexmark X363dn) |1 |314,073.12 |314,073.12 |

| |Մոնիտոր (DELL E2211H) |7 |0.00 |0.00 |

| |Պրոեկտոր (Benq MS-502, DLP) |1 |157,092.72 |157,092.72 |

| |Տպիչ (Lexmark MS310dn) |10 |0.00 |0.00 |

| |Պրոեկտոր |1 |0.00 |0.00 |

| |Պրոեկտոր (ACER ) |1 |0.00 |0.00 |

| |Պրոեկտոր (ACER P1100C) |1 |0.00 |0.00 |

| |Սերվեր (DELL Power Edge 1800 SCSI) |2 |0.00 |0.00 |

| |Սերվեր (DELL Power Edge 2900 Tower Chassis) |1 |0.00 |0.00 |

| |Սերվեր (DELL Power Edge 430 SATA) |58 |0.00 |0.00 |

| |Սերվեր (Storage DELL PowerVault 221S Tower SCSI) |1 |0.00 |0.00 |

| |Սվիչ 10/100 16 պորտ |3 |0.00 |0.00 |

| |Սվիչ 10/100 24 պորտ |1 |0.00 |0.00 |

| |Սվիչ 16 պորտ |2 |0.00 |0.00 |

| |Սվիչ (D Link DGS1008D) |1 |0.00 |0.00 |

| |Սվիչ (D Link DGS1016D) |1 |0.00 |0.00 |

| |Սվիչ (DELL) |2 |0.00 |0.00 |

| |Սվիչ (Dell Power Connect 2324) |11 |0.00 |0.00 |

| |Սվիչ (DES-1008D) |3 |0.00 |0.00 |

| |Սվիչ (D-Link) |1 |0.00 |0.00 |

| |Տպիչ (CANON IP 4940) |1 |0.00 |0.00 |

| |Տպիչ (CF484A HP LaserJet Pro MFP M225dn) |2 |0.00 |0.00 |

| |Տպիչ (HP CLJ CP 1215) |1 |0.00 |0.00 |

| |Տպիչ (HP LJ 2200) |1 |0.00 |0.00 |

| |Տպիչ (XEROX Phazer-3117) |14 |0.00 |0.00 |

| |Տպիչ (XEROX Workcenter PE 120i) |38 |0.00 |0.00 |

| |Տպիչ (XEROX Workcentre M118) |1 |0.00 |0.00 |

| |Ցանցային բաժանարար 10/100 16 պորտ |1 |0.00 |0.00 |

| |Ցանցային բաժանարար 10/100 24 պորտ |1 |0.00 |0.00 |

| |Ցանցային բաժանարար 10/100 8 պորտ |8 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (General) |1 |0.00 |0.00 |

| |Ֆոտոկոնդուկտր (LEXMARK X854e) |1 |0.00 |0.00 |

| |Մոնիտոր (SAMSUNG Syncmaster 551S) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (DELL Trinitron) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (ZENITH ) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (DELL M 781 P) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (DELL M 781 P) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (DELL Trinitron) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Մոնիտոր (DELL Trinitron) |1 |2,790.32 |2,790.32 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |1 |5,859.68 |5,859.68 |

| |Համակարգիչ (DELL Optiplex GX 110) |1 |5,859.68 |5,859.68 |

| |Ընդամենը համակարգչային տեխնիկա | | |502,417.44 |

| |Ավտոմեքենա (HYUNDAI TUCSON ix 35 2.0A/T) |1 |9,176,854.84 |9,176,854.84 |

| |Ավտոմեքենա (HYUNDAI SANTAFE, 2,4A/T vin KMHSU81CDEU341071) |1 |12,105,041.67 |12,105,041.67 |

| |Ավտոմեքենա (Nissan Sunny PE 2010) |1 |2,996,666.57 |2,996,666.57 |

| |Ավտոմեքենա (HYUNDAI SANTA FE, vin KMHSH81BDBU668505) |1 |0.00 |0.00 |

| |Ընդամենը ավտոտրանսպորտային միջոցներ | | |24,278,563.08 |

| |Մարտկոցով պտուտակահան (HITACHI DB3DL2 ) |1 |51,454.84 |51,454.84 |

| |Օդամուղ (HITACHI RB40SA ) |1 |47,496.77 |47,496.77 |

| |Հարվածային գայլիկոնիչ (VTP18) |1 |57,391.94 |57,391.94 |

| |Աթոռ փայտյա չոր |42 |0.00 |0.00 |

| |Աթոռ (ISO BLACK) |29 |0.00 |0.00 |

| |Աթոռ (Jupiter GTP) |32 |0.00 |0.00 |

| |Աթոռ գրասենյակային |21 |0.00 |0.00 |

| |Աթոռ(փափուկ) |60 |0.00 |0.00 |

| |Աշխատանքային գրասեղան /2000*800*740հ/ |1 |87,362.90 |87,362.90 |

| |Աստիճան |1 |38,709.71 |38,709.71 |

| |Բազկաթոռ |11 |0.00 |0.00 |

| |Բազկաթոռ ոչ պտտվող |1 |0.00 |0.00 |

| |Բազմոց |4 |0.00 |0.00 |

| |Գրասեղան երկար |5 |0.00 |0.00 |

| |Գրասեղան |9 |0.00 |0.00 |

| |Գրասեղանի շարժ. դարակ |14 |0.00 |0.00 |

| |Դիմադիր /900*800*700հ/ |1 |26,588.71 |26,588.71 |

| |Զգեստապահարան /550*400*2100հ/ |1 |72,169.35 |72,169.35 |

| |Կլորացնող սարք |3 |0.00 |0.00 |

| |Կողային կցորդ /800*500*650հ/ |1 |36,464.52 |36,464.52 |

| |Կտրող սարք |1 |0.00 |0.00 |

| |Հեռուստացույց (LG) |2 |0.00 |0.00 |

| |Հեռուստացույցի տակդիր |1 |0.00 |0.00 |

| |Ղեկավարի սեղանի կողադիր սեղան, բաց գույնի /Սեղան/ |2 |0.00 |0.00 |

| |Մետաղական պահարան 2000x1000x400mm |1 |31,772.18 |31,772.18 |

| |Մետաղապլաստե դուռ |2 |0.00 |0.00 |

| |Շարժական գզրոց 3 դարակ, կենտ.փակ /440*450*560հ/ |1 |41,782.26 |41,782.26 |

| |Պահադարակ պատի |24 |0.00 |0.00 |

| |Պահարան |52 |0.00 |0.00 |

| |Սեղան |17 |0.00 |0.00 |

| |Սեղան գրասենյակային |1 |0.00 |0.00 |

| |Սեղան համակարգչային |6 |0.00 |0.00 |

| |Սեղան անկյունակով բաց գույնի |1 |0.00 |0.00 |

| |Սեղան անկյունային |1 |0.00 |0.00 |

| |Սեղան դիմադիր |1 |0.00 |0.00 |

| |Սեղան երկար |1 |0.00 |0.00 |

| |Սեղան երկար |14 |0.00 |0.00 |

| |Սեղան երկար սպիտակ |1 |0.00 |0.00 |

| |Սեղան համակարգչային բարձր |12 |0.00 |0.00 |

| |Սեղան համակարգչային երկար |1 |0.00 |0.00 |

| |Սեղան համակարգչային մետաղյա ոտքերով |1 |0.00 |0.00 |

| |Սեղան ղեկավարի բաց գույնի |1 |0.00 |0.00 |

| |Սեղան մեծ /տնօրեն/ |1 |0.00 |0.00 |

| |Սեղան մեկ տումբանի |26 |0.00 |0.00 |

| |Սեղան սովորական |17 |0.00 |0.00 |

| |Սեղան փայտյա |10 |0.00 |0.00 |

| |Սեղան փոքր |1 |0.00 |0.00 |

| |Սեղան փոքր ժուրնալի |3 |0.00 |0.00 |

| |Սեղան փոքր |1 |0.00 |0.00 |

| |Սեղանի դարակ |22 |0.00 |0.00 |

| |Փոշեկուլ (PHILIPS FC8471) |1 |64,123.59 |64,123.59 |

| |Սեղան կիսալուսին |1 |1,468.55 |1,468.55 |

| |Սեղան կիսալուսին |1 |1,468.55 |1,468.55 |

| |Կլորացնող սարք |1 |9,300.81 |9,300.81 |

| |Գրասեղանի շարժական դարակ |1 |1,272.74 |1,272.74 |

| |Սեղանի վրայի դարակ /սեղանի շարժական դարակ/ |1 |1,272.74 |1,272.74 |

| |Սեղանի վրայի դարակ /սեղանի շարժական դարակ/ |1 |1,174.84 |1,174.84 |

| |Պահարան |1 |1,958.06 |1,958.06 |

| |Սեղան |1 |1,762.26 |1,762.26 |

| |Ընդամենը արտադրական_տնտեսական գույք | | |574,995.32 |

| |Ավտոմատ հեռախոսակայան (PANASONIC ) |1 |13,333.46 |13,333.46 |

| |Արտաքին տեսախցիկ (IR 6325 55mm IR Bullet) |1 |60,109.45 |60,109.45 |

| |Արտաքին տեսախցիկ (IR 6325 55mm IR Bullet Camera) |1 |60,109.45 |60,109.45 |

| |Արտաքին տեսախցիկ (IR6325 55mm IR Bullet Camera) |1 |26,300.00 |26,300.00 |

| |Բազկաթոռ (պտտվող) |13 |0.00 |0.00 |

| |Գազի ճնշման կարգավորիչ |1 |14,805.50 |14,805.50 |

| |Դինամիկ /ճաշարան / |2 |0.00 |0.00 |

| |Եռ. էլ. բազմասակ հաշվիչ |1 |0.00 |0.00 |

| |Եվրոպատուհաններ /18ք.մ./ |1 |46,875.00 |46,875.00 |

| |Էլեկտրական տաքացուցիչ |6 |4,097.05 |24,582.32 |

| |Թվային ընդունիչ-ձայնագրիչ (SONY ICD-UX522/S) |1 |50,681.25 |50,681.25 |

| |Թվային տեսադրման սարք 16տեսախցիկի մուտքով |1 |230,886.35 |230,886.35 |

| |Թվային ֆոտոխցիկ (CANON SX170AS) |2 |98,387.13 |196,774.26 |

| |Լվացարան |6 |898.52 |5,391.13 |

| |Կերխեր բարձր ճնշման սարք |1 |0.00 |0.00 |

| |Կուլեր (BEKO) |1 |0.00 |0.00 |

| |Կուլեր (VIKASS VDW 157W) |1 |53,239.27 |53,239.27 |

| |Հեռախոս |7 |0.00 |0.00 |

| |Հեռախոս (Panasonic) |1 |7,000.13 |7,000.13 |

| |Հեռախոս (Panasonic) |1 |4,766.54 |4,766.54 |

| |Հեռախոս (Panasonic) |1 |12,466.54 |12,466.54 |

| |Հեռախոս (PANASONIC KX-TG6700) |1 |7,000.13 |7,000.13 |

| |Հեռախոս (Panasonic KX-TG1611UAR) |1 |10,295.74 |10,295.74 |

| |Հեռախոս (Panasonic KX-TG1711UAB) |1 |19,569.35 |19,569.35 |

| |Հեռախոս (Panasonic KX-TG2511UAT) |1 |11,364.39 |11,364.39 |

| |Հեռախոս (Panasonic KX-TGС310UC2) |1 |14,983.33 |14,983.33 |

| |հեռախոս (PANASONIC KX-TX897535) |1 |28,379.10 |28,379.10 |

| |Հեռախոս բջջային (Samsung) |1 |6,300.10 |6,300.10 |

| |Հեռախոս բջջային (Alcatel 4035 D Pop D3 White) |1 |21,882.56 |21,882.56 |

| |Հեռախոս բջջային (NOKIA ) |1 |0.00 |0.00 |

| |Հեռախոս բջջային (SAMSUNG) |3 |509.22 |1,527.67 |

| |Հեռուստացույց (Shivaki) |1 |0.00 |0.00 |

| |Հեռուստացույց (BEKO ) |1 |0.00 |0.00 |

| |Հեռուստացույց (HISENSE LEDN32D33) |1 |115,894.76 |115,894.76 |

| |Հեռուստացույց (LG 42LB652V) |1 |517,711.69 |517,711.69 |

| |Մետաղյա սեյֆ (SAFEWELL) |1 |0.00 |0.00 |

| |Ներքին տեսախցիկ (IB 6325 Ball IR Dome) |1 |44,223.94 |44,223.94 |

| |Շերտավարագույր 50ք/մ |1 |0.00 |0.00 |

| |Շերտավարագույր 18.5ք/մ |1 |26,944.58 |26,944.58 |

| |Թվային հեռախոս (Panasonic KX-T) |9 |20,856.38 |187,707.38 |

| |Տեսախցիկ (Digital Camera Panasonic) |1 |132,777.81 |132,777.81 |

| |Ուժեղացուցիչ (MAX) |1 |0.00 |0.00 |

| |Ուղեգորգ 70 ք.մ |1 |196,263.32 |196,263.32 |

| |Չհրկիզվող պահարան (JUNEMA) |1 |26,001.69 |26,001.69 |

| |Պատուհան 1.86 ք/մ |1 |7,000.00 |7,000.00 |

| |Ջուր տաքացնող և սառեցնող սարք (HITACHI HWD1000) |4 |37,750.00 |151,000.01 |

| |Սառնարան |1 |0.00 |0.00 |

| |Փոշեկուլ |1 |0.00 |0.00 |

| |Օդակարգավորիչ (HISENSE AS30HR4SQBD) |1 |205,086.49 |205,086.49 |

| |Օդակարգավորիչ (HISENSE AS36HR4SDVT) |1 |395,393.18 |395,393.18 |

| |Օդակարգավորիչ (HITACHI RAS-ME 10HZ) |2 |120,096.77 |240,193.54 |

| |Օդակարգավորիչ (HITACHI RAS-ME 10HZ) |2 |151,648.82 |303,297.64 |

| |Օդակարգավորիչ (VIKASS VAC18RG) |1 |229,979.84 |229,979.84 |

| |Օդափոխիչ (VESTEL) |1 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (General) |2 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (BEKO ) |2 |2,541.52 |5,083.04 |

| |Օդորակիչ (BEKO) |1 |3,472.07 |3,472.07 |

| |Օդորակիչ (CRYSTAL) |1 |4,500.00 |4,500.00 |

| |Օդորակիչ (CRYSTAL) |1 |3,472.07 |3,472.07 |

| |Օդորակիչ (GENERAL) |3 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (GENERAL) |3 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (Hitachi) |1 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (LG) |1 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (Samsung) |1 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (Sanyo) |2 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (VESTEL) |2 |0.00 |0.00 |

| |Օդորակիչ (VESTEL ) |1 |4,699.35 |4,699.35 |

| |Հեռախոս (PANATEL KX-T9898) |1 |1,468.55 |1,468.55 |

| |Հեռախոս (PANASONIC KX-TC2100BXB) |1 |1,468.55 |1,468.55 |

| |Հեռախոս (PANASONIC KX-TS17MX-W) |1 |1,468.55 |1,468.55 |

| |Հեռախոս (PANASONIC ) |1 |1,468.55 |1,468.55 |

| |Ընդամենը այլ հիմնական միջոցներ | | |3,735,199.62 |

| |Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ) |1 |10,333.25 |10,333.25 |

| |Համակարգչային ծրագրեր |1 |0.00 |0.00 |

| |Համակարգչային ծրագիր ( EMS Data Comparer for PostgreSQL/Business/+1year|1 |42,039.72 |42,039.72 |

| |maintenance ) | | | |

| |Համակարգչային ծրագիր ( EMS DB Comparer for PostgreSQL/Business/+1year |1 |42,039.72 |42,039.72 |

| |maintenance ) | | | |

| |Համակարգչային ծրագիր ( NRGhost-Flat Responsive Hosting Theme+WHMCS-6 |1 |7,869.94 |7,869.94 |

| |months included support ) | | | |

| |Համակարգչային ծրագիր ( NRGhost-Flat Responsive Hosting |1 |13,116.61 |13,116.61 |

| |Theme+WHMCS-Regular License ) | | | |

| |Համակարգչային ծրագիր ( NRGhost-Flat Responsive Hosting |1 |5,246.44 |5,246.44 |

| |Theme+WHMCS-Regular License ) | | | |

| |Ֆիրմային անուններ |1 |18,083.24 |18,083.24 |

| |Ընդամենը ոչ նյութական ակտիվներ | | |138,728.92 |

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ և ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման համաձայն՝ սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն է ճանաչվել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն):

Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 664 որոշմամբ:

Ընկերությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն է:

Ընկերության խնդիրը սոցիալական ապահովության համակարգի տեղեկատվական ենթակառուցվածքի ձևավորումը և շարունակական կատարելագործումն է:

1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ելնելով իր կանոնադրական խնդիրներից՝ Ընկերությունն իրականացնում է Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարումը, սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև՝ զարգացումը:

Ըստ էության, Ընկերության գործունեությունը միտված է պետության կարևորագույն գործառույթներից մեկի՝ բնակչության սոցիալական պաշտպանության իրավունքի իրականացումն ապահովելուն:

Ընկերության գործունեության արդյունքում ապահովվում է ՀՀ պետական բյուջեից սոցիալական պաշտպանությանը հատկացվող միջոցների բաշխումը շահառուներին:

Ընկերությունն իր կանոնադրական խնդիրները իրականացնում է հիմնականում ՀՀ պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորմամբ:

Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների և զարգացումների արդյունքում կատարված փոփոխությունները պահանջում են նաև էական փոփոխություններ համապատասխան տեղեկատվական համակարգերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած բարեփոխում ենթադրում է նաև համապատասխան էլեկտրոնային գործիքների և ծրագրային ապահովության առկայություն կամ արդեն իսկ գործողների կատարելագործում:

Մասնավորապես, խնդրո առարկա է նաև սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրման տեսլականը, ինչը նշանակում է, որ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով կիրառման համար բոլոր համակարգերը պետք է գործեն մեկ միասնական տեխնոլոգիական միջավայրում և լինեն համատեղելի (ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի նիստում հավանության է արժանացել սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը):

Ըստ այդմ, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող տեղեկատվական համակարգերի մեծ մասն ունեն արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին ու ստանդարտներին համապատասխանեցման կարիք։

Ակնհայտ է, որ վերը նշված աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է որակյալ աշխատուժի առկայություն, ինչն էլ իր հերթին, նախ և առաջ նշանակում է մրցունակ վարձատրություն:

Սակայն, վերջին տարիներին անընդհատ աճող պահանջարկի պայմաններում համամասնորեն չեն աճել ընկերությանը տրամադրվող ռեսուրսները (բյուջետային միջոցները):

Ընկերության կողմից իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ Ընկերության աշխատավարձերն էականորեն (առանձին դեպքերում՝ 75 տոկոսով) զիջում են մասնավոր հատվածում զբաղված համարժեք որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերին, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է որակյալ կադրերի արտահոսքի։

Խնդիրն արդեն լրջագույն մարտահրավեր է սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության արդյունավետության համար՝ հաշվի առնելով Ընկերության առջև դրված խնդիրները:

Ակնհայտ է, որ հնարավոր է խնդրի լուծման երկու տարբերակ. կամ կտրուկ ավելացնել ՀՀ պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորումը, կամ ձեռք բերել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:

Ընդ որում, առաջին տարբերակը կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ՝ հաշվի առնելով բյուջետային սահմանափակումները, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ չէ, հաշվի առնելով՝ անընդհատ աճող պահանջարկը:

Ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ հնարավոր է ապահովել Ընկերության գործունեության շրջանակների ընդլայնման հաշվին։ Ընկերության գործունեության 15 տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու առկա ներուժն (մարդկային, տեխնիկական ռեսուրսներ և այլն) այսօր հնարավորություն են ընձեռում գործունեություն ծավալել ոչ միայն պետական հատվածում, այլ նաև ընդգրկվել մասնավոր հատվածի, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերում (դրամաշնորհներ, մրցույթներ, ծրագրեր և այլն)։ Սակայն Ընկերության կազմակերպական-իրավական ձևը (որպես պետական առևտրային կազմակերպություն) շատ հաճախ սահմանափակում է վերջինիս մասնակցությունը տարաբնույթ նախագծերում:

2014 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մասնակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու «Այ Բի Էմ» ընկերության փոխնախագահը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության և Հայաստանում սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում գործարկել «Այ Բի Էմ» սոցիալական ծառայությունների «ԿՈՒՌԱՄ» համակարգի հենքի վրա տարածաշրջանային տեխնոլոգիական IBM Cúram Գերազանցության կենտրոն, որը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանում ունենալ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ, այլ նաև վերջիններս արտահանել այլ երկրներ:

Հարկ է նկատի ունենալ, որ «Այ Բի Էմ» ընկերության որդեգրած քաղաքականության համաձայն՝ նմանատիպ նախագծերի շրջանակներում այն ևս չի համագործակցում պետական առևտրային կազմակերպությունների հետ։

Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է Գերազանցության կենտրոնը ձևավորել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հիման վրա:

Խնդիրը քննարկվել է նաև ՀՀ վարչապետի հետ: Առկա է ՀՀ վարչապետի 07.10.2015թ. N 02/14.10/17234-15 հանձնարարականը՝ Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համաձայնելու վերաբերյալ:

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1059-Ն որոշմամբ հիմնադրված՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հիմնադրամը վերանվանվել է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն»: Միաժամանակ, հիմնադրամի կանոնադրությունը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ներառելով սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկումն ու շահագործումն ապահովող դրույթներ (գործառույթներ):

Հարկ է նկատի ունենալ, որ «Այ Բի Էմ» ընկերության հետ կնքված հուշագիրը արդեն մտնում է կիրարկման փուլ: Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 26-ին «Այ Բի Էմ» ընկերությունը ներկայացրել է «ԿՈՒՌԱՄ» համակարգի ներդրման առաջին փուլի ծրագրային առաջարկը՝ համաձայն կնքված հուշագրի։

Ընդ որում, «Այ Բի Էմ» ընկերությունը, մեկ անգամ ևս մատնանշել է առաջին փուլի նպատակը՝ ստեղծել ռազմավարական փաստաթղթեր և ծրագրեր սոցիալական ծառայությունների հետագա ավտոմատացման և IBM Cúram Գերազանցության կենտրոնի ստեղծման համար (որը կոչվելու է սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն):

Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: Մասնավորապես, ծրագրի առաջին փուլը ֆինանսավորվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներից:

2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով.

1) «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի գործառույթները վերապահվում են ՀՀ կառավարության կողմից հիմնադրված՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին,

2) սեփականության իրավունքով «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքն անհատույց օտարվում է պետությանը և անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ հանձնվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին,

3) սեփականության իրավունքով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող շարժական գույքն անհատույց օտարվում է պետությանը և որպես կամավոր գույքային վճար, հանձնվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին,

4) «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց պետությանն օտարելուց հետո լուծարվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Միաժամանակ, տրվում են համապատասխան հանձնարարականներ՝ որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ:

5) «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 31.05.2016թ․ դրությամբ ունի՝

ա. կրեդիտորական պարտավորություններ 34843.6 հազ․դրամ

բ. դեբիտորական պարտքեր 42173.5 հազ․դրամ

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կապահովի սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարման, սպասարկման ու շահագործման աշխատանքների շարունակականությունը՝ հնարավորություն տալով արդյունավետ կերպով համագործակցել «Այ Բի Էմ» ընկերության հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ և ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետությանն անհատույց գույք օտարելու, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին գույք հանձնելու և «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ և ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետությանն անհատույց գույք օտարելու, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին գույք հանձնելու և «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

................
................

In order to avoid copyright disputes, this page is only a partial summary.

Google Online Preview   Download